Նազարբաևը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով

Նազարբաևը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական  Sputnik V դեղամիջոցով: Ինչպես նշում է РБК-ն, այս մասին հայտնում է Նազարբաևի մամուլի ծառայությունը:

Նախկին նախագահը ստացել է երկբաղադրիչ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Դրանից հետո նա դիմել է համերկրացիներին` կոչ անելով ակտիվ պատվաստվել:

«Ներկայում Ղազախստանում պատվաստվել է շուրջ 3 միլիոն մարդ: Այսօր ես նույնպես ստացել եմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Ես բոլոր ղազախստանցիներին կոչ եմ անում ակտիվորեն շարունակել պատվաստվել և դրանից չվախենալ», - ասել է Նազարբաևը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում