Պուտինը, հավանաբար, Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցք»-ի թեման. Պեսկով
«Զանգեզուրի միջանցք»-ի թեման, հավանաբար, շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ու Հայաստանի իր գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ժամանակ:
Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Զանգեզուրի միջանցք»-ի թեման քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ։
«Պուտինն առանձին-առանձին խոսել է նրանցից յուրաքանչյուրի հետ, հավանաբար, շոշափվել է նաև «Զանգեզուրի միջանցք»-ի թեման»,- ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետ լրագրողներին հայտնել, որ ՀՀ վարչապետի հետ «ուղղակի դեմ առ դեմ քննարկել են ընթացիկ հարցերը»:
Պուտինը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կարծիքներ