Ջոնսոնը պահպանել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահության քվե Է ստացել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից պատգամավորների քվեարկության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Guardian-ը:
Քվեարկության ընթացքում 211 խորհրդարանական արտահայտվել Է հաջակցություն Ջոնսոնի, անվստահության քվեի օգտին ձայն Է տվել 148 պատգամավոր: Դա նշանակում Է, որ նա մնում Է պահպանողականների առաջնորդ եւ երկրի վարչապետ:
Անվստահության քվե հայտնելու համար առնվազն անհրաժեշտ Է եղել կառավարող Պահպանողական կուսակցության 359 պատգամավորներից 180-ի ձայնը: Ավելի վաղ Պահպանողական կուսակցությունից պատգամավորների 15 տոկոսը՝ 54 մարդ, Ջոնսոնին նկատմամբ անվստահության մասին նամակներ են ուղարկել այսպես կոչված «1922-ի կոմիտե»-ի (Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Պահպանողական կուսակցությունից խորհրդանական խմբի) նախագահ սըր Գրեմ Բրեդիին:
Նման դեպքերում կոմիտեն պարտավոր Է քվեարկություն անցկացնել կուսակցության առաջնորդի վստահության հարցի շուրջ: Նամակների պատճառը դարձել Է լոքդաունի ժամանակաշրջանում վարչապետի մասնակցությունը Դաունինգ Սթրիթիում անցկացված երեկույթներին:
Ջոնսոնը հայտնվել Է սկանդալի կենտրոնում, երբ հայտնի Է դարձել Դաունինգ Սթրիթիում անցկացված երեկույթներին նրա մասնակցությունը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պայքարի ամենալարված շրջանում: Ինչպես պարզվել Է, բրիտանացի ղեկավարները, մասնակցելով նման միջոցառումներին, խախտել են իրենց իսկ կողմից երկրում մտցված սահմանափակումները:
2020-2021 թվականներին Դաունինգ Սթրիթիում տեղի են ունեցել մի քանի երեկույթներ այն ժամանակաշրջանում, երբ Լոնդոնում խիստ լոքդաունի ռեժիմ Էր:
Մայիսին բրիտանական կառավարության վարչակազմի աշխատակցուհի Սյու Գրեյը զեկույց Է հրապարակել այդ երեկույթների մասին, որը տեղեկություն Է պարունակել վարչապետի աշխատակազմում կորոնավիրուսի դեմ սահմանափակումների բազմակի խախտումների մասին: Ջոնսոնը մասնակցել Է մի քանի միջոցառումների, որոնք ներկայացված են զեկույցում, ինչը դժգոհություն Է առաջացրել քաղաքական գործիչների եւ հանրության շրջանում, որոնք ուղեկցվել են պաշտոնաթողության կոչերով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ