Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում ավարտվել են 7-րդ տուրի պարտիաները

Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում ավարտվել են 7-րդ տուրի պարտիաները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակում է Հայաստանի կանանց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության 7-րդ տուրում հաղթանակ տոնեցին

Աստղիկ Հակոբյանը,  Աննա Խաչատրյանը, Արփինե Գրիգորյանը, Սուսաննա Գաբոյանը: Միավորը կիսեցին Մարիա Գևորգյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում մնում է Մարիա Գևորգյանն, ով ունի 5 միավոր: 4,5-ական միավոր են վաստակել Արփինե Գրիգորյանը և Սուսաննա Գաբոյանը:

Առաջնության ավարտին մնաց 2 տուր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում