ԼՀԿ-ն չի մասնակցի ՏԻմ ընտրություններին. Խաժակյան
ԼՀԿ-ն չի մասնակցի ՏԻմ ընտրություններին։ Այս մասին հայտնում է ԼՀԿ խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։
Խաժակյանը մասնավորապես գրել է.
«Հարգելի ԶԼՄ-ներ, հայրենակիցներ,
տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում է կայացրել որևէ ձևաչափով չմասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։
Նախընթաց շրջանը ցույց տվեց, որ սպասվող ընտրությունները չունեն որևէ քաղաքական բաղադրիչ և չեն նպաստելու ՏԻՄ արդյունավետ կառավարման օղակների ձևավորմանը։
Այս որոշմանը հանգելու քաղաքական դրդապատճառների և հետագա անելիքների մասին ավելի մանրամասն հանդես կգանք առաջիկայում»։
Կարծիքներ