Apple-ի բաժնետոմսերի գինը ռեկորդ է գրանցել աճուրդների ավարտին

Apple-ի բաժնետոմսերի գինը ռեկորդ է գրանցել աճուրդների ավարտին

Ամերիկյան ՏՏ հսկա Apple-ի բաժնետոմսերի արժեքը հունվարից ի վեր առաջին անգամ ռեկորդային ցուցանիշի է հասել, հայտնում է «Փրայմ»-ը:

Չորեքշաբթի օրվա արդյունքներով ընկերության բաժնետոմսերն աճել են 1.8 տոկոսով եւ կազմել 144.57 դոլար մեկ բաժնետոմսի համար եւ վերականգնել են իրենց փակման պատմական առավելագույնը, որը սահմանվել էր հունվարին: Ընդ որում, Apple-ի բաժնետոմսերի արժեքը դեռ փոքր-ինչ ցածր է առավելագույն՝ 145.09 դոլար ցուցանիշից: Հիմնական աճուրդների փակումից հետո ընկերության բաժնետոմսերն աճում են 0.13 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի դիմաց կազմելով 144.76 դոլար:

Բացի այդ, Apple-ի բաժնետոմսերը թանկացել են յոթ առեւտրային նստաշրջանն անընդմեջ, ինչը ապրիլից ի վեր առաջին անգամ էր դիտվում: Իսկ տարեսկզբից ՏՏ հսկայի արժեթղթերը թանկացել են գրեթե 9 տոկոսով:

Ինչպես նշում է Bloomberg-ը, Apple-ի բաժնետոմսերի արժեքի նման ակտիվ աճը կապված է iPhone-ի վաճառքի դրական կանխատեսումների հետ: Գործակալության կողմից մեջբերված վերլուծաբաններն ակնկալում են, որ Apple-ի ռալին կշարունակվի առաջիկա վեց ամսվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում