Մեծ Բրիտանիան եւ Նոր Զելանդիան համաձայնեցրել են ազատ առեւտրի մասին գործարքը

Մեծ Բրիտանիան եւ Նոր Զելանդիան համաձայնեցրել են ազատ առեւտրի մասին գործարքը

Մեծ Բրիտանիան եւ Նոր Զելանդիան համաձայնեցրել են ազատ առեւտրի մասին «աննախադեպ» գործարքը: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը:

«Աննախադեպ» գործարքը համաձայնեցվել Է այսօր (հոկտեմբերի 20-ին) Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի տեսազանգի ընթացքում՝ միջազգային առեւտրի շուրջ դեպարտամենտի՝ 16 ամիս տեւած բանակցություններից հետո»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ համաձայնագիրը կօգնի հանել բրիտանական արտահանման սակագները, նոր հնարավորություններ կտրամադրի տեխնոլոգիական ընկերություններին եւ ծառայությունների ոլորտի ընկերություններին, ինչպես նաեւ կդյուրացնի կյանքի պայմանները եւ բրիտանացի մասնագետների աշխատանքը Նոր Զելանդիայում: Ճշտվում Է, որ սակագները տասը տոկոսով կչեղարկվեն բրիտանական ապրանքների «հսկայական ցուցակի» համար, սկսած հագուստից եւ վերջացրած ավտոբուսներից, նավերից եւ բուլդոզերներից: Դա բրիտանացի արտահանողներին առավելություն կտա շուկայում իրենց օտարերկրյա մրցակիցների նկատմամբ:

Մեծ Բրիտանիայի եւ Նոր Զելանդիայի երկկողմ առեւտրի ծավալն անցյալ տարի կազմել Է 2,3 միլիարդ դոլար, եւ սպասվում Է, որ այն կավելանա նոր գործարքի շնորհիվ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիան նման տեսակի գործարքներ Է կնքել Ավստրալիայի եւ Ճապոնիայի հետ եւ պատրաստակամություն Է հայտնել միանալ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում