ՄԱԿ ԱԽ-ն Գազայում մեկամսյա անհապաղ զինադադար հաստատելու մասին բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատվածում Ռամադանի տոնի մեկամսյա ժամանակահատվածում անհապաղ զինադադար հաստատելու պահանջով։
Բանաձևին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 14 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան։ Միայն Միացյալ Նահանգներն է ձեռնպահ մնացել։
Քվեարկությունից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը երկարատև զինադադարը մշտական հրադադարի ձևակերպելու վերաբերյալ առաջարկ է ներկայացրել, ինչը չի ընդունվել։
Կարծիքներ