ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն աշխատանքային խումբ կստեղծեն ավտորիտար սպառնալիքների դեմ պայքարի համար
ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հայտարարել են նոր համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ պայքարելու այն սպառնալիքների դեմ, որոնք բխում են այն պետություններից, որտեղ երկու կազմակերպությունների կարծիքով՝ կան ավտորիտար վարչակարգեր: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպումը։«Փոփոխվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու համար ֆոն դեր Լեյենը և Ռյուտեն պայմանավորվել են ստեղծել բարձր մակարդակի նոր աշխատանքային խումբ՝ ԵՄ-ՆԱՏՕ գոյություն ունեցող համագործակցությունն ամրապնդելու համար», - ասված է երկու կազմակերպությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդները քննարկել են միջազգային ասպարեզում ավտորիտար պետությունների աճող ագրեսիվություն։ «Այդ պետությունները մարտահրավեր են նետում մեր ընդհանուր շահերին, արժեքներին և ժողովրդավարական սկզբունքներին՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական», - ասված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համատեղ հայտարարության մեջ:
Կարծիքներ