Մեծ Բրիտանիայում մտադիր են չեղարկել քովիդ-սահմանափակումները

Մեծ Բրիտանիայում մտադիր են չեղարկել քովիդ-սահմանափակումները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Անգլիայում քովիդ-սահմանափակումների մեղմացման հերթական փուլի մասին։ Այս մասին հայտնում է ВВС-ն։

Կառավարության ղեկավարը նշել է, որ հուլիսի 19-ից պետք է աշխատանքը վերսկսեն երկրի բոլոր ձեռնարկությունները, հանվեն մարդկանց հավաքի սահմանափակումները, չեղարվի դիմակի պարտադիր կրման պահանջը։ Առանց սահմանափակումների կգործեն նաև ռեստորանները, կինոթատրոնները։ Քովիդ-սահմանափակումների հանման վերաբերյալ վերջանական որոշում կընդունվի հուլիսի 12-ին։

Ջոնսոնը նշել է, որ հանրային վայրերում դիմակի պարտադիր կրման փոխարեն կառավարությունը բրիտանացինրին առաջարկում է անձնական պատասխանատվություն դրսևորել և ընտրություն կատարել ինքնուրույն։

Վարչապետը պարզաբանել է, որ միակ պատճառը, որով իշխանությունները կարող են իրենց թույլ տալ դիտարկել սահմանափակումների մեղմացման հարցը, պատվաստումային արշավի արդյունավետությունն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում