Էրդողանը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում թույլ չի տա, որ Թուրքիան ներքաշվի որեւէ պատերազմի մեջ

Էրդողանը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում թույլ չի տա, որ Թուրքիան ներքաշվի որեւէ պատերազմի մեջ

Թուրքիան մտադիր չէ որեւէ պատերազմի մեջ մտնել, սա Թուրքիայի ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանի նախընտրական քարոզարշավի մի մասն է։ Նա չորեքշաբթի օրը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է իր ծրագրերի մասին:

«Առաջինը, մենք (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը) մեր երկիրը պատերազմի չենք տանի։ Երկրորդ՝ մենք կպահպանենք ընտանիքի ինստիտուտը։ Երրորդ՝ ավելի բծախնդիր կլինենք ներգաղթի հարցում»,- ասել է պետության ղեկավարը՝ խոսելով այն մասին, թե ինչ քաղաքականություն են պատրաստվում վարել ինքն ու իր կուսակցությունը, եթե հաղթեն առաջիկա ընտրություններում։

Թուրքիայում մայիսի 14-ին խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ տեղի կունենան նախագահական ընտրությունները։ Առաջին փուլում հաղթելու համար պետության ղեկավարի թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը։ Հակառակ դեպքում կկայանա երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջինում ամենամեծ աջակցությունը ստացած երկու թեկնածուները։ Նախորդ նախագահական ընտրությունները կայացել են 2018 թվականի հունիսի 24-ին։ Էրդողանը հաղթել է ձայների 52,6%-ով։

Սպասվում է, որ այս անգամ հիմնական մրցակիցները կլինեն Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և Թուրքիայի ներկայիս նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում