Հնդկաստանի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով 17 մարդ է մահացել

Հնդկաստանի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով 17 մարդ է մահացել

Առնվազն 17 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավ-արևելյան Անդհրա Պրադեշ նահանգում` մուսոնային անձրևների հետևանքով։ Մոտ 100 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Times of India-ին:

Անձրևները հեղեղումներ են առաջացրել, ճանապարհներ են քայքայվել և մի շարք գյուղեր հեղեղվել։ Տուժած շրջաններում սկսվել է փրկարարական գործողություն, որին մասնակցում են երկրի ռազմաօդային ուժերի ուղղաթիռների անձնակազմերը և բնական աղետների դեմ պայքարի ուժերի ստորաբաժանումները։

NDTV հեռուստաալիքի տվյալներով ՝ նահանգի մի շարք շրջաններում տեղումներ են եղել մինչև 200 մմ։ Իշխանությունները տուժածների համար ժամանակավոր տեղավորման ճամբարներ են ստեղծում և բնակչությանը անվճար սնունդ տրամադրում։

 

     

Հետևեք մեզ նաև Տելեգրամում