Պատգամավոր Հայկ Գեւորգյանը եւս վարակվել է կորոնավիրուսով
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը եւս վարակվել է կորոնավիրուսով:
ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Գեւորգյանն ասաց, որ երեկ COVID-19 թեստ է հանձնել, որի պատասխանը ստացել է այսօր: Պատգամավորն ասաց, որ ինքնազգացողությունը լավ է, լուրջ գանգատներ չունի:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով են վարակվել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Կարծիքներ