Ճապոնիան անընդունելի է համարել Պուտինի խոսքերը երկխոսության վերսկսման պայմանների մասին
Ճապոնիայի կառավարությունը «անարդար և անընդունելի» է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերը, որ ռուս-ճապոնական երկխոսությունը հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Տոկիոն փոխի իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։ Այս մասին հերթական մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։
«Մենք անարդար և լիովին անընդունելի ենք համարում Ռուսաստանի դիրքորոշումը, որը փորձում է պատասխանատվությունը բարդել Ճապոնիայի վրա»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ մեկնաբանելու ՌԴ նախագահի հայտարարությունները։
Կարծիքներ