Հայիթիի նախագահին սպանողներից 4-ը սպանվել են, 2-ը՝ ձերբակալվել

Հայիթիի նախագահին սպանողներից 4-ը սպանվել են, 2-ը՝ ձերբակալվել

Հայիթիի նախագահ Ժովենալ Մոիզի սպանությունից հետո 4 վարձկան ոչնչացվել է, ևս 2-ը՝ ձերբակալվել։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայիթիի ոստիկանապետը՝ հավելելով, որ պատանդ վերցված 3 ոստիկաններն ազատ են արձակվել։

Ժովենալ Մոիզը սպանվել էր իր առանձնատան վրա կատարված զինված հարձակման հետևանքով։ Հրազենային մի քանի վնասվածք է ստացել նաև Հայիթիի առաջին տիկինը, ով տեղափոխվել է Մայամի՝ բուժում ստանալու։

Հայիթիի իշխանությունները համարում են, որ հանցագործության հետևում կանգնած են զինված օտարերկրացիներ։ Երկրում 15 օրով ռազմական դրություն է հայտարարվել։

Դոմինիկյան Հանրապետությունը փակել է Հայիթիի հետ սահմանը։

Աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ դատապարտել են տեղի ունեցածը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում