Մեսրոպ Առաքելյանը երիտասարդների գերեվարվելու մասին ստեր է տարածում

Մեսրոպ Առաքելյանը երիտասարդների գերեվարվելու մասին ստեր է տարածում

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրում է…

Երկու անչափահաս մոլորվել և անցել են ադրբեջանական վերահսկողության տարածք։ ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ նրանք տեղանքում մոլորվելու հետևանքով են հատել սահմանը, և պետական մարմինները զբաղվում են նրանց վերադարձով։

Բայց սույն պարոնը, և ոչ միայն  նա, անգամ այս ցավոտ դեպքն է օգտագործում։ Ո՞վ եք դուք, որ առանց որևէ պաշտոնական տեղեկության հայտարարում եք գիշերային «գերեվարման» մասին։
Դուք շահարկում եք ոչ թե պետության, այլ երկու անչափահասի ճակատագիրը՝ հանուն լայքի, հանուն աղմուկի, հանուն ձեր նեղ խմբակային շահերի, ինչը մեղմ ասած՝ լկտիություն է:

Հ.Գ. ցավոք մեկնաբանություններ կարող են գրել միայն ընկերները, փառք Աստծո, ընկերներ չեք, կարող եք ուղարկել գրառումս իրեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում