Հունաստանը, Կիպրոսը և ԱՄՆ-ն համատեղ վարժանքներ են անցկացնում Հունաստանի ջրերում

Հունաստանը, Կիպրոսը և ԱՄՆ-ն համատեղ վարժանքներ են անցկացնում Հունաստանի ջրերում

Հունաստանի, Կիպրոսի և Միացյալ Նահանգների հատուկ նշանակության ջոկատները համատեղ վարժանքներ են անցկացնում հունական Կրետե կղզու Սուդա ծովածոցում գտնվող ծովային ռազմակայանի մոտակայքում գտնվող ջրային տարածքում: Այս մասին հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Ըստ հունական լրատվամիջոցների, եռակողմ զորավարժությունները նախատեսված էին երեք երկրների ուժերի միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով և ծրագրված էին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի կողմից:

Լրատվականը նշում է, որ Հունաստանը և Կիպրոսը կոալիցիա են կազմել Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի և Իսրայելի  հետ ընդդեմ Թուրքիայի, քանի որ վերջինիս հետախուզական առաքելությունը Միջերկրական ծովի արևելքում զայրացրել է Աթենքին և Նիկոսիայի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում