Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ստանանք ստորագրված խաղաղության պայմանագիր. Վահագն Ալեքսանյան

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ստանանք ստորագրված խաղաղության պայմանագիր. Վահագն Ալեքսանյան

Խաղաղության պայմանագրի հետ կապված աշխատանքները շարունակվում են և մենք լիահույս ենք, որ այն պետք է ստորագրվի:

Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ աշխատանքների մեծ մասն արդեն կատարված է:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ստանանք ստորագրված խաղաղության պայմանագիր: Այս առումով աշխատանքները շարունակվում են: Այստեղ պետք է կարևորել արդեն իսկ կատարվածը: Իհարկե, Արբեջանի նախագահի հայտարարություններն այս կոնտեքստում չափազանց դեստրուկտիվ են, և դա ևս պետք է հաշվի առնել ու ռիսկերը կառավարելու ուղղությամբ ևս աշխատանք տանել»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում