Ի՞նչ կասեին ընտրողներն այս ծանծաղամիտ պարոնին, եթե նույն ամբիոնից պատասխանեին. Կոնջորյանը՝ Գալստանյանի խոսքերի մասին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ ՔՊ-ին ձայն տված քաղաքացիների վերաբերյալ արած հայտարարությանը:
«Ընդդիմության փիլոնով առաջնորդը այսօր Ազգային ժողովի ամբիոնից ՔՊ-ին ընտրած 680 հազար քաղաքացիներին անվանեց երկիրը հանձնողներ:
Տեսնես՝ ի՞նչ կպատասխանեին մեր ընտրողները այս ծանծաղամիտ պարոնին, եթե նույն ամբիոնից պատասխանեին նրան: Հարցի պատասխանը թողնում եմ ձեր երևակայությանը»,- գրել է նա:
Կարծիքներ