Գերեվարված անձանց վերադարձի գործընթացներ լինելու են. իրավապաշտպան
![Գերեվարված անձանց վերադարձի գործընթացներ լինելու են. իրավապաշտպան](https://freenews.am/uploads/images/image_750x_61c05e90ad495.jpg)
Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես երբ արդեն իսկ կան հաստատված գերիներ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը:
«Քանի դեռ Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, անխուսափելի է, որ նրանց վերադարձի գործընթացներ լինելու են: Դրանք հիմնականում կազմակերպվում են քաղաքական գործընթացների շրջանակում` կամ Ռուսաստանի Դաշնության, կամ ԱՄՆ-ի, կամ Եվրոպական Միության և կամ այլ ազդեցիկ պետությունների միջնորդությամբ, որոնք, իրենց քաղաքական ազդեցությունն օգտագործելով, կազմակերպում են գերիների վերադարձը»,- ասաց Սահակյանը՝ նկատելով, որ այդ գործընթացների շրջանակներում լուծվում են նաև որոշ այլ մարդասիրական խնդիրներ։
Իրավապաշտպանի խոսքով` հաստատված գերիների թիվը շուրջ 50 է, իսկ ոչ պաշտոնապես շրջանառվում է հավելյալ 80 գերեվարված անձի մասին տեղեկություն:
Կարծիքներ