Լուծարվեց ԱԻՆ կառուցվածքում գործող չորս ՊՈԱԿ

Լուծարվեց ԱԻՆ կառուցվածքում գործող չորս  ՊՈԱԿ

 Կառավարության  որոշմամբ լուծարել են մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ՝ ՊՈԱԿ-ներ:

 

Այսուհետև «Պահուստ», «Լազուր», «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները չեն գործի:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի օպտիմալացման դեպքում ԱԻՆ կառուցվածքում նախատեսվում է ունենալ սեյսմիկ պաշտպանության վարչություն, իսկ ԱԻՆ Պետական ռեզերվների գործակալության լուծարման դեպքում ստեղծելու է Պետական ռեզերվների գրասենյակ, որին վերապահվելու են նաև «Պահուստ» և «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթները:

Նշենք, որ  ըստ ծրագրի՝ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման պարագայում աղետների բժշության ոլորտում իրականացվող գործառույթները վերապահվելու են ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ փրկարարական ծառայություն ընդունվողների, փրկարարական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց ուղեգրման, հաշվառման ու այլ կազմակերպչական խնդիրների լուծման նպատակով՝ Փրկարար ծառայության  կառուցվածքում ստեղծվելու է համապատասխան ստորաբաժանում:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում