Հենրիխ Մխիթարյանը մնում է «Ռոմա»-ում
«Ռոման» հայտարարել է, որ «Արսենալի» հետ համաձայնության է եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան տրանսֆերի հարցում։
news.sportbox.ru-ի հաղորդմամբ, Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը, որը գործում էր մինչև հունիսի վերջ, երկարաձգվել է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանը «Ռոմայի» հետ կկնքի նոր պայմանագիր հաջորդ մրցաշրջանի համար։
Այս մրցաշրջանում 31-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 22 խաղ, 6 գոլի հեղինակ է։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձավճարով «Ռոմա» էր տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերին։ Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվելու է 2021 թվականի ամռանը։
Կարծիքներ