Ես չեմ ասել, որ մեր զորքերը «հենց հիմա» Դոնբաս են շարժվելու․ Պուտին

Ես չեմ ասել, որ մեր զորքերը «հենց հիմա» Դոնբաս են շարժվելու․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ չի ասել՝ ռուսական զորքերը «հենց հիմա» Դոնբաս են շարժվելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Առաջինը, ես չեմ ասել, որ զորքերը ձեզ հետ մեր հանդիպումից հետո այնտեղ կգնան։ Երկրորդ՝ հնարավոր գործողությունների որևէ կոնկրետ ուրվագիծ ընդհանրապես հնարավոր չէ կանխատեսել, դա կախված է կոնկրետ իրավիճակից, որը ձևավորվում է տեղում»,- ասել է Պուտինը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում