Չինաստանը կործանիչը հագեցրել է С-400-ները ոչնչացնելու համար հրթիռներով
Չինական J-11BS կործանիչը, որը ստեղծվել է որպես ռուսական Սու-27-ի կլոն, աշխարհում այս ինքնաթիռների ամենակատարյալ տեսակներից մեկն է, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով The Drive-ին:
J-11BS-ը հագեցած է զույգ հրթիռներով, որոնք, հավանաբար, նախատեսված են ռուսական արտադրության «Տրիումֆ» С-400 ՀՕՊ հնդկական համակարգերը կամ ամերիկյան ռադարները ոչնչացնելու համար:
The Drive-ը նշում է, որ նման զենքը հիշեցնում է ամերիկյան AGM-88 High-speed Anti-Radar Missile գերարագ հակառադիոլոկացիոն հրթիռ: Հոդվածուն նաեւ ասվում է, որ J-11BS զենքը ստեղծվել է Պեկինի կողմից՝ ռուսական կամ ինքնուրույն մշակումների օգտագործման շնորհիվ:
Կարծիքներ