Կուրիլյան կղզիներում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկուշաբթի սեյսմոլոգները 4,9 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մոտ (Սախալինի շրջան)։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալոկուրիլսկոյե գյուղից 151 կմ դեպի արևելք՝ 50 կմ խորության վրա»,- հայտնել են մասնաճյուղում։
Այժմ բնակչության շրջանում անցկացվում է հարցում ցնցումների ընկալելիության վերաբերյալ։
Կարծիքներ