Վարորդներին քաջալերում են նույն մարդիկ, ովքեր իբրև պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ. Չախոյան

Վարորդներին քաջալերում են նույն մարդիկ, ովքեր իբրև պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ. Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում գրում է.

Տարատեսակ Անդոների ու ուղղորդված բլոգերների մասնակցությունը 400,000 դրամից դժգոհող վարորդների ակցիային վկայում է ակցիայի քաղաքական նպատակների մասին։

15 օրվա համար 400,000 դրամը Հայաստանում համարվում է բարձր աշխատավարձ, մոտ 10 տարի կրթություն ստացած բժիշկներից շատերն անգամ այդքան չեն վարձատրվում։

Օրինակ ԱԺ պատգամավորները ստանում են մոտ 600,000 դրամ աշխատավարձ, իսկ պետական այլ կառույցներում աշխատող վարորդները վարձատրվում են մոտ 200,000 դրամ աշխատավարձով։

Ուշագրավ է նաև, որ 400,000 դրամից դժգոհող վարորդներին քաջալերում են նույն մարդիկ, ովքեր իբրև պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում