ՀՀ վարչապետը և Իրաքյան Քուրդիստանի նախագահը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ վարչապետը և Իրաքյան Քուրդիստանի նախագահը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այդ համատեքստում, կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում