Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ավտոպատահար. 3 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել

Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ավտոպատահար. 3 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք:

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 15, խարդախության` 9, ընտանեկան բռնության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ծանր վիրավորանքի՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային հանցագործության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, խոշտանգման, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, փողերի լվացման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության ու ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում