Ալիևների լուսանկարում Հայաստանի «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքը չէ.պարզաբանում նախարարությունից
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն անդարադարձել է համացանցում լայնորեն տարածվող Ալիևների լուսանկարին, որի առնչությամբ նշում են, թե այն արվել է ՀՀ տարածքում: Նախարարությունը նշում է, որ տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքը չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, վերջին պատերազմական իրադրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է։
««Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։ Այնտեղ մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմանների երկայնքով հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել»,- նշում են նախարարությունից՝ հրապարակելով «Սոսու պուրակ» պետական արգելավայրի առաջին սահմանասյան լուսանկարը, որը տեղադրվել էր մինչև պատերազմը՝ ըստ սահմանային կոորդինատների և որը սահմանային փոփոխության չի ենթարկվել:
«Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,-ասված է հաղորդագրության մեջ՝ ի նկատի ունենալով, որ լուսանկարը թե համացանցում, թե լրատվամիջոցներում տարածվում է «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ:
Կարծիքներ