Բայդենը ժամանել է Հռոմ՝ մասնակցելու G20 գագաթնաժողովին

Բայդենը ժամանել է Հռոմ՝ մասնակցելու G20 գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում։ Նա մեկնել է Իտալիա՝ մասնակցելու G20-ի երկրների ղեկավարների հանդիպմանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենի Եվրոպա մեկնելու առաջին կանգառը կլինի Վատիկանը։ Ուրբաթ օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը կընդունի ամերիկացի առաջնորդին։

Հռոմում Բայդենի առանցքային հանդիպումներից մեկը կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունները, որոնք նույնպես տեղի կունենան ուրբաթ օրը։ Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։

Շաբաթ և կիրակի Բայդենը կմասնակցի G20-ի միջոցառումներին և նստաշրջաններին՝ նվիրված տնտեսությանը և այլ կարևոր միջազգային խնդիրներին։ Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի Գլազգո՝ մասնակցելու կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի բարձր մակարդակի համաժողովին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում