Լեհաստանը դադարեցնում Է Բրիտանիայից թռիչքները
Լեհաստանի իշխանությունները դադարեցնում են ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ՝ այդ երկրում կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման պատճառով: Դեկտեմբերի 21-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը:
«Անվտանգության նկատառումներով երկուշաբթի լույս երեքշաբթի օրվա գիշերը Մեծ Բրիտանիայից Լեհաստան թռիչքները կդադարեցվեն: Այս որոշումը կապված Է կորոնավիրուսի նոր տարատեսակի ի հայտ գալու հետ»,- գրել Է նա: Լեհաստանի առողջպահության նախարար Ադամ Նեզդելսկին իր հերթին Գլխավոր սանիտարական տեսչությանը կարգադրել Է թեստավորել վերջերս Մեծ Բրիտանիայից հանրապետություն բոլոր ժամանածներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ