ՄԱԿ անվտանգության խորհրդի 15 անդամները դիմել են հակամարտող կողմերին
ՄԱԿ անվտանգության խորհրդի 15 անդամներ փակ քննարկում անցկացնելուց հետո հայտնել են իրենց «անհանգստությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտային գոտում շփման գծում ընթացող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ» և «վճռականորեն քննադատել են ուժի կիրառումը»:
Խորհրդի անդամներն աջակցում են գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցություններին:
ՄԱԿ անվտանգության խորհուրդը չի բացառել հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացումը։ «Եթե անհրաժեշտ լինի, մենք կխոսենք երկու դեսպանների հետ (խմբ․ Հայաստանի և Ադրբեջանի), որպեսզի նրանք կարողանան փոխըմբռնման գալ»,- ասվում է հաղորդագրությունում։
Կարծիքներ