Մոլդովական փողոցում իրականացվել են ապօրինի զավթած հողամասերի ցանկապատերի ապամոնտաժման, տարածքի մաքրման աշխատանքներ

Մոլդովական փողոցում իրականացվել են ապօրինի զավթած հողամասերի ցանկապատերի ապամոնտաժման, տարածքի մաքրման աշխատանքներ

Բազմաթիվ բնակիչների ցանկությամբ և խնդրանքով Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 50/2 հասցեին հարող տարածքում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ոլորտի պատասխանատուների կողմից իրականացվել են ապօրինի զավթած հողամասերի ցանկապատերի ապամոնտաժման, տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Այդ մասին նշված է Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։

 

Գործընթացի կազմակերպմանն աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել և համապատասխան հանձնարարականներ է տվել նաև վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում