Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումից մոտ 30 րոպե առաջ ռուս լրագրողը եկեղեցուց «լայվ» էր անում
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հակառակորդը հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ինչի հետևանքով եկեղեցու մի հատվածը ավերվել է։
«Комсомольская правда» հրատարակչական տան ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը հրթիռակոծումից մի քանի րոպե առաջ իր Kotsnews Telegram-ալիքում ուղիղ միացմամբ ցույց էր տալիս, թե ինչպես են եկեղեցում հավաքվել հայ զինվորները և աղոթք են անում մարտի դաշտ մեկնելուց առաջ։
Կոցը մանրամասն ցուցադրում էր եկեղեցու ներսը, հավաքված զինվորներին և թե ինչ է կատարվում ներսում։ Ուղիղ եթերի տակ էլ նա ներկայացրել էր Ղազանչեցոց եկեղեցու պատմությունը։
Ուղիղ եթերից մոտ 30 րոպե հետո տեղեկատվական հարթակը հայտնեց եկեղեցու հրթիռակոծման մասին, այս հայտարարությունից հետո Կոցը ջնջեց ուղիղ եթերը։
Կարծիքներ