Ինդոնեզիայում հրաբխից արտանետված մոխրի սյան բարձրությունը հասել է 4500 մետրի

Ինդոնեզիայում հրաբխից արտանետված մոխրի սյան բարձրությունը հասել է 4500 մետրի

Ինդոնեզիայում ակտիվացել է Սինաբունգ հրաբուխը, որից 4500 մետր բարձրությամբ մոխիր է ժայթքել: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է երկրի երկրաբանական ռիսկերի նվազման և հրաբխագիտության կենտրոնի ներակայացուցիչը:  

Հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 13:20-ին, մոխրի սյան բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի: Ժայթքումը տևել է 12 րոպե 22 վայրկյան: Հաղորդվում է, որ հրաբխի վտանգը երրորդ աստիճանի է գնահատվում, ժայթքումներ հնարավոր են առաջիկա երկու շաբաթում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում