Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 14-ից 17-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 14-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման` 13, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 8, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և սպանության սպառնալիքի՝ 5-ական, յուրացման կամ վատնման՝ 4, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 3, անձի առևանգման ու ծեծի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ծնողից երեխային ապօրինի բաժանելու, դատական ակտը չկատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռքբերման, փաստաթղթի կեղծիքի ու ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության՝ 2, ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 1 մարդ զոհվել է, 56-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ