Twitter-ի նոր գործադիր տնօրենը հայտարարել է ընկերության վերակազմավորման մասին
Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը, ով փոխարինել է Ջեք Դորսիին, հայտարարել է ընկերության վերակազմավորման մասին։ Ինչպես հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Ագրավալի նամակը Twitter-ի աշխատակիցներին, այս քայլն ուղղված է ընկերության գործունեության կարգավորմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ տեղեկությունների՝ նախագծման, դիզայնի եւ արտադրանքի մշակման համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցները կվերաբաշխվեն երեք նոր ուղղություններով՝ սպառող, եկամուտ եւ տեխնոլոգիա, կախված նրանից, թե ինչում են նրանք նախկինում մասնագիտացել:
Ագրավալը վերակազմավորման իր որոշումը բացատրել է աշխատակիցների շրջանում պատասխանատվության մակարդակը բարձրացնելու եւ առաջադրանքների ավելի արագ կատարման հասնելու անհրաժեշտությամբ։
Կարծիքներ