Բայդենն արգելել է ԱՄՆ-ում ապաստան տրամադրել Մեքսիկայից անօրինական միգրանտներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրում քաղաքական ապաստան ստանալու արգելք է սահմանել այն միգրանտների համար, որոնք անօրինական կերպով հատում են Մեքսիկայի հետ սահմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Սպիտակ տակ հաղորդագրության մեջ։
«Նախագահ Բայդենը կարծում է, որ մենք պետք է ապահովենք մեր սահմանը։ Այդ իսկ պատճառով այսօր նա հայտարարել է մեր հարավային սահմանն ապօրինի հատող միգրանտներին ապաստան ստանալու արգելքի գործադիր միջոցների մասին», - նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Սպիտակ տան աշխատակազմում ընդգծել են, որ այդ արգելքը ժամանակավոր բնույթ է կրում։
Կարծիքներ