Վրաստանում ձերբակալել են ավազակության մեջ կասկածվողները. հարձակում են գործել դրամական փոխանցումների գրասենյակի վրա
Վրաստանում ոստիկանները ձերբակալել են խմբակային ավազակության մեջ երկու կասկածյալի, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով ՆԳՆ ղեկավարին:
Քննությունը հաստատել է, որ մեղադրյալները հարձակում են գործել Ռուսթավի քաղաքում գտնվող Adjara դրամական փոխանցումների գրասենյակի վրա:
Չարագործները՝ 20 եւ 21 տարեկան, զենքով սպառնացել են մասնաճյուղի օպերատորին, գողացել 35,5 հազար լարի (10,8 հազար դոլար) եւ թաքնվել:
Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործներին միջադեպից մի քանի ժամ անց: Բնակարանների խուզարկման արդյունքում ոստիկանությունը առգրավել է գողացված փողը:
Քրեական գործ է հարուցվել «ավազակություն» հոդվածով, որով նախատեսում է 8-12 տարվա ազատազրկում:
Կարծիքներ