«Զվարթնոց»-ից դուրս եկած ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին. ԱԱԾ

«Զվարթնոց»-ից դուրս եկած ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին. ԱԱԾ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտելուց հետո ռուս սահմանապահներն այն շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին:

Այս մասին «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

Կառույցից «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել է՝ քանի՞ ռուս սահմանապահ է ծառայություն իրականացրել «Զվարթնոց»-ում և դուրս գալուց հետո Հայաստանում շարունակելո՞ւ են, արդյոք, ծառայությունը:

ԱԱԾ-ից թվաքանակի մասին տեղեկության տրամադրումը մերժել են՝ պնդելով, որ դա պետական գաղտնիք է, իսկ ծառայությունը շարունակելու վերաբերյալ հակիրճ նշել են հետևյալը. «Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 1992 թվականի պայմանագրի համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները պետական սահմանի պահպանություն իրականացնում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի տեղամասերում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում