Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը այսօր կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Այս մասին, վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե «Ադրբեջանը չի կարող 30 տարի սպասել ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Թուրքիան պաշտպանում է սեփական տարածքի վերադարձի նպատակով Ադրբեջանի սկսած գործողությունը»:
Կարծիքներ