Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Սաղաթելյան
Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից:
Այսօր «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտնեց ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, թե բոլոր պաշտոնները նվիրում են իշխանական խմբակցությանը:
«Մենք թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որը զբաղեցնում է ընդդիմությունը, դրանցից ևս հավանաբար այսօր կհրաժարվեն մեր գործընկերները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին զրկեց պաշտոններից։
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սաղաթելյանի այս հայտարարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ եթե ընդդիմությունն այդ պաշըոնների համար նոր թեկնածու չառաջադրի սահմանված ժամկետում, ապա ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ այն անցնում է մեծամասնությանը: «Սակայն, ես այս պահին կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել»,-ասաց Հովհաննիսյանը
Կարծիքներ