Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք. գրանցվել է 9 մահ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք. գրանցվել է 9 մահ

Հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165.711 դեպք, որից 154.259-ը առողջացած, 3030-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7678 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 632.646 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2042 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք: Ունենք 213 առողջացած և մահվան 9 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 744 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում