Եվրոպայի Մ20 տարեկան աթլետների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 3 մարզիկներ
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում երեկ մեկնարկել է Եվրոպայի մինչև 20 տարեկան աթլետների առաջնությունը: Մրցաշարին հայտավորված են աշխարհամասի 48 երկրների շուրջ 1000 մարզիկ- մարզուհիներ:Հայտնում է ՀԱՕԿ-ը։
Հայաստանից հանդես կգան կապանցիներ, հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը, եռացատկորդ Մարիետա Մինասյանը և վանաձորցի եռացատկորդ Նարեկ Սրապոնյանը: Նրանց հետ է կապանցի մարզիչ Արտյոմ Պողոսյանը:
Առաջնությունը կավարտվի հուլիսի 18 –ին:
Կարծիքներ