Հունաստանը եւ Եգիպտոսը ողջունելու են ԱՄՆ ավելի վճռական միջամտությունը տարածաշրջանում Բայդենի օրոք
Հունաստանը եւ Եգիպտոսը ողջունելու են ԱՄՆ ավելի վճռական միջամտությունը տարածաշրջանում նորընտիր նախագահ Բայդենի օրոք: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
«Եվ Հունաստանը, եւ Եգիպտոսը հաստատ ավելի վճռական դեր կտեսնեն Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Միջերկրական ծովում»,- ասել է Կիրիակոս Միցոտակիսը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ մամուլի ասուլիսին:
Կահիրեն եւ Աթենքը ծովային սահմանների մասնակի սահմանազատման մասին համաձայնագիր են ստորագրել:
Միցոտակիսը նշել է, որ համաձայնագիրը ցույց է տալիս, որ երկրները, որոնք հարգում են միջազգային իրավունքը եւ բարիդրացիական հարաբերությունները, կարող են արդյունքների հասնել` ի շահ իրենց ժողովուրդների: Նա ասել է, որ ինչպես Հունաստանը, այնպես էլ Եգիպտոսը պատրաստ են ընդլայնել համաձայնագիրը:
«Մենք պայմանավորվել ենք շարունակել համագործակցությունը բոլոր բարեկամ երկրների հետ, որպեսզի դիմադրենք ցանկացածին, ով սպառնում է տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը, եւ այդպիսով կանխենք թշնամական դիրքորոշման պարտադրումը ցանկացած կողմին»,- ասել է ալ-Սիսին:
Կարծիքներ