ԱՄՆ-ը մշակում է ամերիկացիներին օգնություն ցույց տված աֆղանների հնարավոր տարահանման պլաններ

ԱՄՆ-ը մշակում է ամերիկացիներին օգնություն ցույց տված աֆղանների հնարավոր տարահանման պլաններ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը եւ Պետդեպարտամենտը մշակում են Աֆղանստանից այդ երկրի այն քաղաքացիների հնարավոր տարահանման պլաններ, որոնք օգնություն եւ աջակցություն են ցույց տվել ամերիկացիներին: Մայիսի 28-ին այդ մասին հայտնել Է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի (ՇՊԿ) նախագահ Մարկ Միլլիի հայտարարությունը:

Գեներալի խոսքով՝ այդ մարդկանց կյանքը, հնարավոր Է սպառնալիքի տակ հայտնվի Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ավարտվելուց հետո, ուստի ԱՄՆ-ը պետք Է նրանց հնարավորություն ընձեռի հեռանալու այնտեղից, եթե դա լինի նրանց ցանկությունը:

Ինչպես պարզաբանել Է Միլլին, խոսքը վերաբերում Է «զգալի թվով» աֆղան թարգմանիչների եւ Աֆղանստանի այլ քաղաքացիների, ովքեր զանազան աջակցություն են ցույց տվել ամերիկացի զինվորականներին եւ այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանությանը, որոնց այժմ, հնարավոր Է, դրա համար հատուցում Է սպառում «Թալիբան» շարժման կողմից:

ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահի խոսքով՝ ներկայումս համանման պլաններ Է մշակում նաեւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Այժմ այստեղ շատ եւ շատ արագ տեմպով մշակվում են (տարահանման) պլաններ եւ ոչ միայն թարգմանիչների, այլեւ մեծ թվով այլ մարդկանց, ովքեր աշխատել են Միացյալ Նահագների հետ»,- ասել Է գեներալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում