Զելենսկին ամեն գնով պետք է խաղաղության պայմանագիր կնքի․ Յանուկովիչ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինայից իր հեռանալը քաղաքացիական պատերազմից խուսափելու միակ միջոցն էր։
«Հավանաբար, վերջին ութ տարվա ընթացքում չի եղել մի օր կամ գիշեր, երբ ես չմտածեի՝ ճի՞շտ եմ վարվել՝ լքելով Ուկրաինան»,- ասել է նա իր կոչում, որի տեքստը ստացել է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ «դա միակ ճանապարհն էր Ուկրաինայում խուսափելու լայնածավալ քաղաքացիական պատերազմից, արյունահեղությունից»։
Ուկրաինայի նախկին նախագահը երկրի ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկիին կոչ է արել խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ։ Յանուկովիչն ասել է, որ Զելենսկին ամեն գնով պետք է հասնի դրան և դադարեցնի արյունահեղությունը։
Ավելի վաղ Զելենսկին խոստացել էր շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ մինչև արդյունքի հասնելը։
Կարծիքներ