Facebook-ը փոխել է անվանումը
Ամերիկյան Facebook ընկերությունը, խոշոր ռեբրենդինգի շրջանակում, փոխել է իր անվանումը՝ դառնալով Meta, հայտնում է BBC-ն:
Այս մասին հինգշաբթի առցանց շնորհանդեսի ժամանակ հայտարարել է դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
«Հիմա մենք «Մետա» ենք կոչվում»,- ասել է նա։
Անվան փոփոխությունը հետևում է Facebook-ի վերաբերյալ մի շարք բացասական բացահայտումների և պատմությունների, որոնք հիմնված են ընկերության նախկին աշխատակցի կողմից հրապարակված փաստաթղթերի վրա:
Հիշեցնենք, որ Ֆրենսիս Հոգենը մեղադրել էր ընկերությանը «շահույթն օգտատերերի անվտանգությանը գերադասելու համար»։
Կարծիքներ