Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է

Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է

Այս պահի դրությամբ Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է՝ ընդհանուր 70 մեդալով, որից 32-ը՝ ոսկե։

Երկրորդ տեղում է ԱՄՆ օլիմպիական հավաքականը՝ 25 ոսկե, 31 արծաթե և 23 բրոնզե մեդալներով։

Երրորդ տեղում տանտերերի՝ Ճապոնիա օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներն են․ ճապոնացիները վաստակել են 21 ոսկե, 7 արծաթե և 12 բրոնզե մեդալներ։

Լավագույն քառյակը եզրափակում է Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականը՝ 15 ոսկե, 18 արծաթե, 15 բրոնզե մեդալներով։

Հայաստանի օլիմպիական հավաքականը զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 2 արծաթե (Արթուր Ալեքսանյան, Սիմոն Մարտիրոսյան) և1 բրոնզե մեդալ (Արթուր Դավթյան)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում