Լեհաստանի ԱԳՆ ղեկավարն այցով ժամանել է Ուկրաինա
Լեհաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ղեկավար Զբիգնեւ Ռաուն օգոստոսի 2-ին այցով ժամանել Է Ուկրաինա: Այդ մասին ասված Է ԵԱՀԿ-ում Լեհաստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է օգոստոսի 2-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ-ի գործող ղեկավար Զբիգնեւ Ռաուն սկսել Է իր այցն Ուկրաինա»,- ասված Է Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Լեհաստանը, նշել են ներկայացուցչությունում, լի Է վճռականությամբ ապահովելու ԵԱՀԿ-ի օգնությունն Ուկրաինային, հաղորդել ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ